Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am

Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am

Ամերիկացի գիտնականները մաշկի աճեցմանը համապատասխանող հատվածները որոշելու նոր մեթոդ են մշակել: Նյու Յորքում Բինգմթոնի համալսարանի պրոֆեսորի օգնական Գայ Գերմանը հայտնել է, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կդառնա մաշկի նոր բջիջների աճեցումը` օգնելու այրվածքներից տուժած հիվանդներին:

Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ մարդկային մարմնի տարբեր հատվածներում մաշկը տարբեր հատկանիշներ ունի: Միաժամանակ, այն լավ է աճում այն հատվածներում, որտեղ ձգվում է, օրինակ` հղիության ընթացքում: Մաշկը հնարավոր է ձգել արհեստական միջոցներով, այդ թվում` սիլիկոնի կամ օդով բալոնի օգնությամբ: Սակայն չի կարելի չափազանց արագ անել դա, որպեսզի հյուսվածքները չվնասվեն, ընդգծում են մասնագետները: Բացի այդ, որոշ հատվածներում մաշկը չոր է, հետեւաբար` ավելի փխրուն: 

Նոր մեթոդը թույլ է տալիս պարզել, թե մաշկի որ հատվածներն են առավել համապատասխանում ձգման համար: Հիմնական պարամետրերի թվում է` ջրի պարունակությունը, ճաքերի առկայությունը, հարթությունը եւ այլն: Այսպես` գիտնականները սովորել են ի հայտ բերել մաշկի տարբեր կառուցվածք ունեցող հատվածները եւ նախապես կանխատեսել կոնկրետ հատվածներում նոր բջիջների աճեցման հեռանկարները: Հետագայում նոր հյուսվածքը կարող է փոխպատվաստվել այրված տեղին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. v-kurse.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ